Ներկայացնում ենք ռուսական շոու բիզնեսի ամենաամուր «հայկական» ընտանիքները։
Գարիկ Մարտիրոսյան և Ժաննա Լևինա
Գարիկն ու Ժաննան ռուսական շոու բիզնեսի ամենավառ զույգերից են։ Թեև նրանց ընտանիքում գլխավոր հումորիստը Գարիկն է, սակայն Ժաննան էլ հետ չի մնում իր հումորի զգացումով, թեև նա մասնագիտությամբ իրավաբան է։
Նրանք ամուսնացել են ավելի քան 23 տարի առաջ ու երկու երեխա ունեն`17–ամյա Ժասմինն ու 12-ամյա Դանիելը:
Զույգը ծանոթացել է 1997 թվականին Սոչիում ՈւՀԱ փառատոնի ժամանակ: Գարիկը հանդես էր գալիս «Նոր հայեր» թիմում, իսկ Ժաննան հանդիսատեսի շարքում էր։
Երիտասարդները միանգամից հավանել են իրար ու հեռախոսահամարներ փոխանակել։ Մեկ տարի անց ճակատագրի բերումով նրանք նորից են հանդիպել ու այլևս չեն բաժանվել։
Հարցազրույցներից մեկում Ժաննան խոստովանել է. «Գարիկն այն ժամանակ ընդամենը ՈւՀԱ մասնակիցներից էր ու գումար ընդհանրապես չուներ։ Բայց ես այն ժամանակ 20 տարեկան էի։ Եվ ինձ ընդամենը պետք էր, որ մենք միասին լինենք»։
Զույգի հարսանիքը տեղի է ունեցել Կիպրոսում, շքեղ առանձնատանը։
Միխայիլ Գալուստյան և Վիկտորյա Շտեֆանեց
Հայտնի երգիծաբան, շոումեն Միխայիլ Գալուստյանը 23 տարեկանում է հանդիպել 17–ամյա Վիկտորյային։
Նրանց սիրո պատմությունը շատ արտասովոր է… շոումենը խոստովանել է, որ ստիպված է եղել շատ ջանքեր գործադրել, որպեսզի գեղեցկուհի Վիկան համաձայնի իր հետ շփվել։ Միշան անգամ սիրային նամակներ է գրել, բայց աղջիկը չի շտապել պատասխանել դրանց։
Հետո Միխայիլը վթարի է ենթարկվել ու կոտրել ոտքերը։ Առաջին մարդը, որին Միշան զանգել էր հիվանդանոցից, Վիկտորյան է եղել: Վերջինս անմիջապես գնացել է հիվանդանոց, և այդ այցը ճակատագրական է դարձել։
Շուտով նրանք տեղափոխվել են Սոչի, իսկ որոշ ժամանակ անց որոշել են օրինականացնել հարաբերությունները ։ 07.07.2007–ին զույգն ամուսնացել է։
Հարսանիքը բավականին մեծ ու մարդաշատ է եղել։ Արարողության առաջին մասն անցկացվել է Մոսկվայում, մտերիմ ընկերների շրջապատում, երկրորդ մասը` Հայաստանում՝ բոլոր ազգային ավանդույթներին ու ծիսակատարություններին համապատասխան։
2010 թվականին ծնվել է նրանց առաջնեկը`Էստելան, իսկ երկու տարի անց`Էլինան:
Դմիտրի Խառատյան և Մարինա Մայկո
Ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն է: Նրանք ավելի քան 30 տարի միասին են։
Ճակատագիրը պարբերաբար ստուգել է նրանց սիրո ամրությունը, բայց ամուսինների հարաբերությունները դիմացել են բոլոր փորձություններին։
Ի դեպ, սիրահարները պաշտոնապես իրենց հարաբերությունները գրանցել են ծանոթությունից ութ տարի անց, երբ Մարինան երեխայի էր սպասում։ Ի դեպ, զույգի որդին` Իվանն արդեն 23 տարեկան է:
Մի անգամ Դմիտրի Խառատյանը խոստովանել է. «Նույնիսկ եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, ես մեկ է` կնոջս կընտրեի։ Ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ…»:
Ամուսինները հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում սոցցանցերի իրենց էջերում։ Երկուսն էլ շատ երիտասարդ են երևում ու չեն թաքցնում, որ իրենց արտաքին տեսքի գլխավոր պահապանը սերն է, որով լցված է իրենց ամեն օրը:
Ամբողջը՝ armeniasputnik.am