
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Օհանյանը հաղթանակ է տարել ավելի քան 250 սիրողական և 11 պրոֆեսիոնալ մենամարտերում։ Հայաստանի երիտասարդների բազմակի, երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն է, 1999 թվականի աշխարհի երիտասարդների լավագույն բռնցքամարտիկ։