ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը:
Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը ներքոհիշյալցանկից կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունումհավատարմագրված մարզական լրագրողները:
Նրանք մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական)համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ ուղղակի՝արդյունքների հրապարակմամբ բաց քվեարկություն են իրականացնելու:
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Աղաջանյան Արամ – սամբո
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Ավագյան Կարեն – ծանրամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գալստյան Սլավիկ – հունահռոմեական ըմբշամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գյուրջյան Լիանա – ծանրամարտ
Դանիելյան Էլինա – շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Կարապետյան Անդրանիկ – ծանրամարտ
Հակոբյան Արթուր – սամբո
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Արսեն – ծանրամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մհեր Մերջանյան – սամբո
Մինասյան Գոռ – ծանրամարտ
Մկրտչյան Հակոբ – ծանրամարտ
Մկրտչյան Ռուդիկ – հունահռոմեական ըմբշամարտ
Մնացականյան Արմեն – սամբո
Չալոյան Դավիթ – բռնցքամարտ