Դեկտեմբերի 15-ին տեղի էր ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հետաքրքիրն այն է, որ Փաշինյանն անգամ այս ծանր պահին էլի առիթը չի թողել ընտանիքի անդամներին ՀՀ պետբյուջեի հաշվին շրջագայելու տանելու համար այն դեպքում, երբ տարիներ շարունակ նա ամեն ամբիոն օգտագործել է՝ ժեկի պետից մինչեւ ՀՀ նախագահ, երկրի բյուջեն վատնելու մեջ մեղադրելիս:
Ալիեւի հետ բրյուսելյան հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին ներկայացել է ընտանյոք հանդերձ՝ գումարած մեծաթիվ պահակախումբը:
Ֆրանսիա կատարած մի վոյաժի առիթով Փաշինյանի կինը ի պատասխան քննադատությունների, արդարացել էր, թե Ֆրանսիայում ՀՀ դեսպանն է իրենց համար բոթասներ ու կոնֆետներ գնել, մի ուրիշ անգամ էլ ասել էր, թե ամուսնուն շատ է սիրում, ինքնաթիռն էլ դատարկ է թռչում, դրա համար է նրան ուղեկցում:
Հետաքրքիր է, տեսնես այս անգա՞մ որ երկրի «դեսպանն» է Փաշինյանի տիկնոջ ու երեխաների բրյուսելյան թանկարժեք ծախսերը հոգացել: