Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։
Հիշեցնենք, որ երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հիանալի հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։