Մասնագետները նախազգուշացրել են քաղցկեղի վտանգի մասին՝ վիտամին B9-ի պատճառով
Advertisement 1000 x 90

Մասնագետները նախազգուշացրել են քաղցկեղի վտանգի մասին՝ վիտամին B9-ի պատճառով

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին B9-ի ավելցուկը, որը նաև հայտնի է որպես ֆոլաթթու, կարող է հանգեցնել քաղցկեղի, փոխանցում է Лента պարբերականը։

Մասնագետների կարծիքով, կան հիմնավոր ապացույցներ, որ այն մարդիկ, ովքեր ֆոլաթթվի պակաս չունեն, ավելի քիչ են ենթարկվում քաղցկեղի որոշ տեսակներով, մասնավորապես՝ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդանալու վտանգին: Սակայն անհրաժեշտ չափաբաժինը գերազանցելն, ընդհակառակը, նպաստում է քաղցկեղային բջիջների աճին։

Բիրմինգհեմում Ալաբամայի համալսարանի պրոֆեսոր, սննդաբան Բեթ Քիթչինը խորհուրդ է տալիս վերահսկել օրվա ընթացքում օգտագործվող ֆոլաթթվի քանակը: Օպտիմալ չափաբաժինը օրական 400 միկրոգրամ է։ Քաղցկեղի վտանգը մեծանում է միայն այն դեպքում, եթե մարդը զգալիորեն շեղվում է այս ցուցանիշից վեր կամ վար:

Քիթչինը խորհուրդ է տալիս առանց բժշկի նշանակման չընդունել վիտամին B9-ի հաբեր, անպայման հետևել դեղաչափին և հացահատկի փաթիլներով կաթից և այլ մթերքներից, որոնք պարունակում են ֆոլաթթու։

shantnews.am