Ֆիլիպիններում «Ռայի» թայֆունի զոհերի թիվը հասել Է 208-ի. Manila Bulletin
Advertisement 1000 x 90

Ֆիլիպիններում «Ռայի» թայֆունի զոհերի թիվը հասել Է 208-ի. Manila Bulletin

Ֆիլիպիններում առնվազն 208 մարդ Է զոհվել «Ռայի» թայֆունի հետեւանքների պատճառով: Դեկտեմբերի 20-ին այդ մասին տեղեկացրել Է Manila Bulletin թերթը՝ վկայակոչելով  երկրի ոստիկանության տվյալները:

Ավելի վաղ հաղորդվել Էր 169 զոհերի մասին: Թերթի տվյալների համաձայն՝ տուժել Է 239 մարդ, եւս 52-ը համարվում Է անհայտ կորած: Հոնկոնգի օդերեւութաբանական դիտարանը դեկտեմբերի 16-ին հայտնել Էր, որ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում գոյացել Է այս սեզոնում 22-րդ թայֆունը, որն ստացել Է «Ռայի» անվանումը:

Ֆիլիպինների Արեւելյան Վիսայաների տարածաշրջանի իշխանություններն ավելի քան 82 հազար բնակիչ են տարհանել մինչեւ տարերքի հարվածը: Մարդկանց տեղավորել են 274 տարհանման կենտրոններում: Վիետնամի Օդերեւութաբանական կանխատեսման ազգային կենտրոնի տվյալներով՝ թայֆունի Էպիկենտրոնը շարժվում Է Բինիդինի նահանգի կողմը:



Նման նյութեր