Թուրքիայում ուժեղ տեղատարափ անձրևների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել, ավերվել են մի քանի տներ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը։
Հաթայի Ռուզայի շրջանում երկու կամուրջ է փլուզվել, նավակ է շրջվել, Սամանդաղի շրջանում հեղեղվել և ավերվել են տներ:
Փոթորիկների և անձրևների պատճառով, որոնք երկու օր է, ինչ շարունակվում են Դենիզ շրջանի որոշ փողոցներում, հեղեղվել են տները: