Դեկտեմբերի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Դեկտեմբերի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ հանդիպման գնալուց առաջ մտնել գրախանութ եւ գնել գեղեցիկ բացիկ: Այն նրան նվիրելով կկարողանաք հասնել ավելի անմիջական զրույցի:

ՑՈՒԼԵՐ

Այսօր դուք վերջապես կհասկանաք, թե որքան լուրջ են ձեր սիրելիի նպատակները: Նա ձեզ սեր կխոստովանի եւ կասի, որ ցանկանում է ձեզանից երեխաներ ունենալ: Այս ամենին արձագանքեք ադեկվատ երջանկությամբ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ ապացուցել, թե որքան լավն եք դուք: Չգիտես` ինչու, դուք կհրաժարվեք հավատալ նրա խոսքերին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կհետաձգի իր գործերը, որպեսզի կարողանա լուծել ձեր խնդիրները: Ճիշտ է` նա այդ ամենը շատ հեշտությամբ կլուծի, բայց չմոռանաք շնորհակալություն հայտնել նրան եւ հաճախ պատասխանել փոխադարձ հոգատարությամբ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Հրաշալի օր է հարաբերություններում որոշակի փոփոխություններ մտցնելու համար: Այդդ փոփոխությունները նախ եւ առաջ սկսեք լեքսիկոնում «սիրում եմ քեզ» արտահայտության ավելի հաճախակի կիրառմամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Լավ կլինի, որ ուշադրություն դարձնեք, թե ինչ կենացներ է ասում ձեր սիրելին հավաքույթների ժամանակ: Այդկերպ ավելի լավ կսկսեք հասկանալ, թե որքանով է նա կարողանում ըմբռնել պահի կարեւորությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ ծագած կոնֆլիկտը կհարթվի, ընդ որում` դուք առանձնապես ջանք չեք թափի դրա լուծման համար: Պարզապես, երկուսդ էլ կհասկանաք, որ ժամանակին սխալ եք վարվել միմյանց հանդեպ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ցանկացած իրավիճակց դուրս գալու ելք միշտ էլ կա, կարեւորը ճիշտ մոտեցում ցուցաբերեք ծագած խնդրին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Պետք չէ մեծ հույսեր կապել այսօրվա հետ: Հակառակ դեպքում` չեք կարողանա խուսափել հիասթափությունից: Սովորեք հաճույք ստանալ ներկայից եւ չմտածել այլ հարցերի շուրջ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր հրաշալի հարաբերություններ կունենաք ընտանիքի անդամների հետ: Ճիշտ ժամանակն է` միասին մաքրություն անելու համար: Հիշեք` աշխարհը կփրկեն գեղեցկությունն ու մաքրությունը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Հատկապես, սիրային հարցում այսօր հրաշքների մի սպասեք, հակառակ դեպքում հուսահատությունից չեք խուսափի: Եթե օրը շատ հարթ անցնի, միայն ուրախ պետք է լինեք դրա համար:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին մեծապես կաջակցի ձեզ այն ժամանակ, երբ դուք նրանից նման քայլ չէիք սպասում: Դուք մեկ անգամ չէ, որ ճակատագրից շնորհակալություն կհայտնեք նման կես ունենալու համար:

style.news.am