Դաշինքն առաջադրելու է Դավիթ Մինասյանի թեկնածությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դաշինքն առաջադրելու է Դավիթ Մինասյանի թեկնածությունը

Այսօր տեղի կունենա խոշորացված Փարաքար համայնքի ավագանու անդրանիկ նիստը։

Ավագանին ունի երեք խմբակցություն և պետք է ընտրի համայնքի ղեկավար։ Շատ այլ համայնքների պես 50%+1 մեծամասնություն չկա։

Որպես ավագանու անդամ, անկուսակցական, իդեալական կհամարեի, եթե բոլոր երեք խմբակցությունները կառավարմանը համերաշխ մասնակցության մոդել գտնեին։ Մենք չէինք ունենա այլ համայնքներում առաջ եկած խնդիրները։ Բայց դա հնարվոր չի թվում այս պահին։

Ըստ բնակավայրերի բնակչության քվեները խիստ բևեռացված են, բացի երկու դեպքից։ Դա պահանջում է, որ ավագանին միասնական ու համերաշխ աշխատի։

Մեր թիմը «Դավիթ Մինասյան» դաշինքը հանդես է գալիս իր թեկնածուով, առաջադրելու է Դավիթ Մինասյանի թեկնածությունը՝ ակնկալելով մյուս երկու խմբակցությունների աջակցությունը։