Բրիտանական «Led Zeppelin» խումբը ելույթ կունենա Երեւանում
Advertisement 1000 x 90

Բրիտանական «Led Zeppelin» խումբը ելույթ կունենա Երեւանում

Բրիտանական հայտնի «Led Zeppelin» խումբը հունիսի 30-ին ելույթ կունենա Երեւանում։ «Կենտրոն» հեռուստաընկերության «Առանց կարծրատիպերի» հաղորդման եթերում այս մասին հայտարարել է «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք նոր, բացօթյա փառատոն են հիմնում, որը նախատեսված է 20-100 հազար մարդու համար։

«Մենակատարները լինելու են Էնրիկե Իգլեսիասի, Բեյոնսեի, Սթինգի մակարդակի երաժիշտներ, որոնց մենեջմենթի հետ մենք աշխատում ենք»,- ասել է Սոնա Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ առաջին համերգն արդեն նշանակված է․ հունիսին հետաքրքիր ձեւաչափով ելույթ կունենա բրիտանական «Led Zeppelin» խումբը։

style.news.am