Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում
Advertisement 1000 x 90

Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում

Փոփոխություններ են կատարվել Ռումինիա մուտք գործելու ընթացակարգերում, տեղեկացնում են Ռումինիայում Հայաստանի դեսպանությունից:

«Դեկտեմբերի 20-ից սկսած ոչ ԵՄ անդամ, երրորդ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում են հետևյալ պայմանները.

14 օր կարանտին (համաճարակաբանական պահանջներին չհամապատասխանելու դեպքում),
10 օր կարանտին (միայն ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում),

Կարանտինից ազատված են հետևյալ խմբերը՝
– Անձինք, որոնք ունեն պատվաստման ապացույց կամ վերջին 180 օրում ապաքինման ապացույց և ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան,
– Մինչև 12 տարեկան երեխաները,
– 12-ից 16 տարեկան երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,
– 24 ժամով տարանցիկ ուղևորները,
– 72 ժամից պակաս Ռումինիա այցելող անձինք երեխաները ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ունենալու դեպքում,
– Դիվանագիտական անձնագրեր ունեցողները, ովքեր պատվաստված չեն և չունեն վերջին 180 օրում ապաքինման ապացույց՝ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:
Պահանջվող ՊՇՌ հետազոտությունը պետք է արվի չվերթից 48 ժամ առաջ»:



Նման նյութեր