
Պերե Գրատակոսը ցանկացել է արժանին մատուցել արգենտինացու թիմակիցներին և կորցրել է աշխատանքը:
Ուրբաթ «Բարսելոնան» հայտարարել է տնօրեն Պերե Գրատակոսի հեռացման մասին: Պաշտոնական պատճառ է նշվում անձնական կարծիքի հանրային արտահայտումը, որը չի համընկնում ակումբի դիրքորոշման հետ:
Գրատակոսն Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչների վիճակահանության ժամանակ հայտարարել է. «Առանց Ինիեստայի, Նեյմարի, Պիկեի և մյուս թիմակիցների՝ Լեոն չէր լինի այդքան լավ ֆուտբոլիստ»:
Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչում կատալոնացիները կհանդիպեն «Ռեալ Սոսիեդադի» հետ:
2016-17թթ. մրցաշրջանի պաշտոնական 23 խաղերում Լեո Մեսսին դարձել է 26 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը