
Այդ տարածքը մեր հսկողության տակ չէ, ոչինչ չենք կարող անել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին՝ Որոտան գյուղի վարչական տարածքում ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանի բացմանը։
Կարեն Քոչարյանը նշեց, որ այդ հատվածով հայկական կողմը երթևեկություն չի իրականացնում և ինքն անձամբ չգիտի, թե բենզալցակայանի կառուցումն ինչ նպատակ է հետապնդում։
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը Հայաստանի օկուպացված տարածքներում ամրապնդվում է և փաստացի մեծ ծախսեր իրականացնում, Կարեն Քոչարյանն ասաց, որ չգիտի՝ ինչ է լինելու.
«Չգիտեմ՝ ինչի համար են կառուցել այդ բենզալցակայանը, ինչի համար էր այդպիսի շախով-շուխով բացումը, հեռարձակումը»,-նշեց Գորիսի փոխքաղաքապետը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ բենզալցակայանի բացման արարողությանը մասնակցել է հենց SOCAR ընկերության նախագահը։