Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022-ին. Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Կիբերանվտանգություն․ ինչ սպասել ու ինչ անել 2022-ին. Սամվել Մարտիրոսյան

Կիբեր֊վտանգները մեր երկրի եւ հասարակության համար շարունակելու են լինել լուրջ եւ աճող սպառնալիքներ։ Մեր կանխատեսումները 2020-ին առ այն, որ երկրում կակտիվանան տարբեր պետություններին սպասարկող հաքերային թիմեր, ինչպես նաեւ ներքին հաքերային ակտիվությունը կակտիվանա, փաստացի իրականացվեցին եւ էլ ավելի կխորանան։ Սակայն կան այլ զարգացող վտանգներ։ Դիտարկենք հերթով կիբեռ֊սպառնալիլքները։

2021 թվականին կիբերանվտանգության տեսանկյունից մենք ունեցել ենք ինչպես կրկնվող երեւույթներ, այնպես էլ յուրահատուկ զարգացումներ։

Կրկնվող երեւույթներից, որոնք մեզ հետ կլինեն նաեւ 2022֊ին հարկ է նշել մի քանի կարեւորը․

  • Ադրբեջանական հաքերները արդեն տասնամյակներ աշխատում են հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Նման գործողությունները, բնականաբար, միտում չունեն նվազելու։ Թիրախավորվելու են ինչպես կայքերը, այնպես էլ հաշիվները սոցիալական ցանցերում։
  • Կիբեր հանցագործները տարբեր հնարքներով փորձում են մարդկանցից գումար կամ անձնական տվյալներ կորզել։ Այստեղ շարունակաբար աճելու է ներքին շուկայում հարձակումների թիվը, որոնք ավելի վտանգավր են, քանի որ թիրախային են, հիմնվում են տեղական թեմաների վրա, ընկալելի հայերենով են իրականացվում գործընթացները, որոնք ավելի հեշտ են մոլորեցնում մեր քաղաքացիներին։

Սա համատարած, զանգվածային եւ գրեթե անընդհատ բնույթ ունեցող երեւույթներ են։ Սակայն, կարելի է կանխատեսել աճ լուրջ, խորացված եւ թիրախավորված հարձակումների ոլորտում։ Որո՞նք են այն հիմնական լուրջ վտանգները, որոնց մենք կարող ենք հանդիպել եկող տարում։

  •  Արտաքին եւ ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակից բխող վտանգները։ Հայաստանը գտնվում է բազմաթիվ երկների եւ գերտերությունների ուշադրության կենտրոնում, հաշվի առնելով ներկա զարգացումները։ Ինչը նշանակում է, որ գնալով աճելու են պետական հաքերային խմբերի կողմից իրականացվող թիրախային հարձակումները, որոնց աճը մենք տեսել ենք արդեն 2021֊ին։ Առնվազն վեց֊յոթ երկիր է կարելի նշել, որոնք ունեն շատ խորը հետաքրքրություններ տարածարջոնում եւ համապատասխան ներուժ բարդ կիբեր֊հարձակումներ իրականացնելու համար հայաստանյան եւ ընդհանրապես հայկական թիրախների դեմ։ Եվ սա չհաշված Թուրիքայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնց հետաքրքրությունը երբեք չի մարել եւ միտում էլ չունի։ Նման պետական հաքերային թիմերը աշխատում են փոքր քանակի թիրախների դեմ, սակայն դրանց գործողությունների ազդեցությունը կարող ա լինել շատ ծանր, ազգային անվտանգության մակարդակով աղետներ առաջացնել։
  •  Մյուս լրջագույն խնդիրն այն է, որ ներքին քաղաքական դաշտում է սկսել ակտիվացում։ Հայաստանը փաստացի արդեն իսկ հայտնվել է այն երկների ցանկում, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառում են իրենց քաղաքացիների դեմ լրտեսական ծրագրեր։ Ամեն դեպքում, արդեն երկար ժամանակ է, ինչ ստացովում են զանազան սիգնալներ, որոնք կարող են նշանակել, որ ուժային կառույցները կիրառում են կիբեր֊լրտեսական գործիքներ կամ գործընթացներ  ներքին դաշտում։ Կամ դա արվում է նաեւ ոչ֊պետական, մի գուցե ընդդիմադիր ուժերին սպասարկող խմբերի կողմից։ Ամեն դեպքում, երկու սցենարներն էլ մեկը մեկից վատն են։ Եվ ամենամեծ խնդիրը նրանում է, որ եթե նման գործիքակազմ սկսում է ակտիվորեն կիրառվել երկրի ներսում, այդ պրոցեսները այլեւս շատ բարդ է ոչ միայն կանգնեցնել, այլ նույնիսկ դանդաղեցնել։
  •  Հայաստանյան բանկերը եւ ֆինանսական հայստատոթւոյւնները դառնում են ավելի ու ավելի հետաքրքիր թիրախ կիբեր֊հանցագործների համար։ Մի քանի պատճառով։ Մարդկանց ներգրավվածությունը օնլայն առեւտրում եւ վարկավորմանը աճում է։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները սկսել են մրցավազք ավելի տեխնիկապես զննված երեւալու համար։ Այս ամենը ստեղծում է ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից պարարտ հող զանգվածային հարձակումների համար։ Ինպես պգտատերերի մակարդակով, այնպես էլ բուն բանկային եւ այլ ֆինանսական ենթակառուցվածքների մակարդակով։
  •  Պետական համակարգը գնում է դեպի ավելի խորը թվայնացում, էլեկտրոնային կառավարության գործիքակազմը համալրվում է եւ մոտակա ժամանակահատվածում կստանանք որակապես ավելի զարգացած համակարգեր։ Ինչը նաեւ նշանակում է՝ ավելի թիրախավորված եւ ավելի շատ հնարավոր խոցելիություններով։ Հնարավոր են ոչ միայն կառույցների աշխատանքերի խաթարումներ, այնպես էլ՝ անձնական տվյալների զանգվածային արտահոսքներ։
  •  Գոյություն ունեն վտանգներ կրիտիկական ենթակառուցվածքների մակարդակով հարձակումների։ Պատերազմի փորձը, երբ Արցախում թշնամուն հաջողվեց կիբեր֊հարձակման միջոցով խաթարել բջջային կապը, ցույց է տալիս, որ մենք պատրաստ չենք նման հարձակումների։

Ի՞նչ անել

Փաստ է, որ պետք է անել։ Քանի որ հիմա վտանգները, թվայնացման մակարդակը աճում է շատ ավելի արագ, քան պաշտպանողական միջոցները։

Այսօր մենք որպես երկիր եւ որպես հասարակություն ունենք մի քանի խնդիր, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ․

  •  Պետությունը պետք է վերջապես լուծի մի շարք հայեցակարգային ու ինստիտուցիոնալ խնդիրներ, նեռարյալ կիբերանվտանգության կենտրոնի ստեղծումը, տեղեկատվական անվտանգության պատասխանատուների նշանակումը բոլոր կառույցներում, ազգային ստանդարտների ստեղծումն ու ներմուծումը այս ոլորտում, կրիտիկական ենթակառուցվածքների վերաբերյալ օրենսդրական եւ իրական գործառույթների սկիզբը։
  •  Քաղաքացիական հասարակությունը պետք է ավելի ակտիվ լինի, մշտադիտարկի ու իրապես արձագանքի բոլոր այն դեպքերին, որոնք վերաբերում են ինչպես անձնական տվյալների արտահոսքներին, այնպես էլ՝ հնարավոր լրտեսական ծրագրերի կիրառմանը, հաքերային գործողություններին երկրի քաղաքացիների դեմ։ Ընդհանրապես կարեուր է հանրային վերահսկողությունը ինչպես հաքերային հարձակումների հարցում, այնպես էլ՝ անձնական տվյալների արտահոքսների դեպքում։
  •  Բնակչության իրազեկումը եւ թվային հիգիենայի հարցում անընդհատ կրթությունը մնում է առաջնային խնդիր։ Որը դեռ չի գնտնում այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան իրապես նվազեցնել վտանգները։

banman.am



Նման նյութեր