«Նոր Տարվա ցուցակը գրել եմ ։
Բուդ (խոզի)՝ 1 հատ, 2 հատ՝ եթե հյուրերը շատ են, 3՝ եթե լավ պաշտոն ունեք։
Բուդ (խոզի)․ սա մի անգամ էլ հիշեցնենք, որովհետև առանց սրա ձեր սեղանը խայտառակություն է։
Հնդկահավ, եթե դուք մի փոքր ձև տված եք։
Բադ․ եթե դուք ահագին ձև տված եք։
Բլինչիկ, որ մասնակցես «Ասա, որ մե՛ր բլինչիկն ամենահամովնա» համայկական մրցույթ-փառատոնին։
Բլինչիկ սնկով, Որովհետև դու չար կատակներ ես սիրում։
Խավիար կարմիր, որովհետև ԽՍՀՄ-ում սա համարվում էր լավ սեղանի առաջին հատկանիշը։
Խավիար սև։ 48%-անոց սպառողական վարկ, և դու Ամանորյա սեղանների թագավորն ես։
Բաստուրմա։ Գնել այնքան բաստուրմա, որքան ուտում ես 5 տարվա ընթացքում։
Սուջուխ՝ մսային։ Բաստուրմայի ավելի համով, բայց գեշո ընկերը։
Սուջուխ՝ քաղցր։ Եթե ուտելիս ուշադիր նայես փորիդ, կարող ես նկատել՝ ոնց ես չաղանում։
Ֆիլե։ Դե իրոք համեղա։
Անհասկանալի սալյամի։ Որովհետև ֆիլեն առաջինն ա վերջանում։
Ինչ-որ ձուկ, որը հաստատ թարմա․ բերվելա 1 տարի առաջ Կամչատկայից ու իր վերջին 7 օրերը կանցկացնի ձեր սեղանին։
Աղցան՝ մայոնեզախեղդ արած, 1-2 օրում փչացող, որ արկածախնդիր հյուրերը բավարարություն ստանան։
Դոլմա, որովհետև դոլման մերն ա, ու թող ադրբեջանցին մրմռա։
Պասուց դոլմա, որ վերջում զարմացած դեմքով թափեք ու ասեք․ «Շատ լավն էր է, ինչի՞ չկերան։
Իշլի քուֆթա, որովհետև Սահմանադրությունն արգելումա այս ուտեստը փորձել տարվա մյուս օրերին։
Պանրեղեն, որովհետև 3 խառնած աղցաններից առաջացած գազերը հայ մարդու համար դեռ լուրջ մարտահրավեր չեն։
Ռոկֆոր (էն բորբոսով պանիրը)։ Կա հյուր, որ մտածում է՝ «Կարո՞ղա էս տարի դուրս գա»։ Նա անպայման կփորձի
Կոլաներ։ Մեկա տոներից հետո գնալու եք մարզասրահ։
Ջերմուկեղեն։ Նոր տարվա օրերին հայ մարդը պարտավոր է ընդունել միջին վիճակագրական մարդուն հասնող միներալների ու աղերի 1800%-ը։
«Բնական» հյութ, որ կոլաներին առարկող հյուրին լուրջ դեմքով առաջարկեք 100% բանանի, մանգոյի, անանասի, նարնջի ու պապայայի խառնուրդ «մուլտիֆրուտ» կոչվող զանգվածը։
Լիմոնադ՝ նոստալգիկ հյուրերի համար։
Սուշի, եթե աննորմալ եք։
Ալկոհոլ՝ ամեն տեսակից։ Շատ։ Որ հյուրի մտքով ինչ անցնի, հաղթական դեմքով հանեք, դնեք դեմը՝ ան։
Թթու։ Դե թթուն իրոք պետքա։
Ձիթապտուղ, որ 20 հյուրերից մեկը, ով գժվումա դրա համար, զբաղմունք ունենա ։
Անհավանական քանակի պոպոքեղեն։ Հայու գենը տարվա սպիտակուցների չափաբաժնի 65% ստանում է հենց Ամանորին։
Խմորողեն։ Իհարկե, ոչ մի հյուր այնքան երկար չի մնա, որ հասնի աղանդերին, բայց չորացած միկադոն ուրիշ է էլի։
Միրգ։ Միրգ գնելիս պետք է հաշվարկը կատարել հետևալ բանաձևով X*2+5կգ, որտեղ X=թե դուք ու ձեր հյուրերը ռեալ որքան միրգ կուտեք։
Ռուսական կոնֆետ։ Իբր թե հայկականից լավնա։
Լավաշ։ Որ հունվարի 4-ին, երբ բոլոր խանութները բաց են, ապահովված լինեք չորացած և/կամ բորբոսնած լավաշով։
Խաշը բա սեղանի անկյունում դողացող բողկը,էն խեղճ չարազը ,մեկ էլ հեռվից լսվում է մամայի ճչոցը,աղջի ինդիսկիները ուտելու համար չէ։
Առնում ենք սորինին ,բայց ափսոսում ենք ուտել։
Ականջդ կանչի Գարիկ Սարգսյան կոկորդիլոսն էլ գլխներիցս կտրեց թռան,գնացին։
Ամբողջ ամառվա սարքած չիրը։
Բուդ (խոզի) երբեք ավելորդ չի երրորդ անգամ հիշեցնել, որովհետև առանց սրա ամոթա։
Հ.Գ. Չգիտեմ ովա գրել, բայց թույն մենյույ ա գրել )))»:
Սերինե Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումներից