Նոր պապի պատվին սենդվիչ է անվանակոչվել։ Մայիսի 8-ին կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը ընտրվեց պապ՝ դառնալով կաթոլիկ եկեղեցու 2000-ամյա պատմության մեջ առաջին ամերիկացի պապը։ Նա ընդունեց Հռոմի պապ Լևոն XIV անունը։
Նրա հայրենի Չիկագոն տոնում է լավագույնս։ Portillo’s ռեստորանը, որը հայտնի է իր հոթ-դոգերով և սենդվիչներով, վերանվանել է իր ճաշացանկի ուտեստներից մեկը՝ ի պատիվ նոր պապի։
«Բուլկու և կծու թթու վարունգի անունով մենք ներկայացնում ենք The Leo-ն՝ աստվածային համեմված իտալական տավարի միս, որը «մկրտվել է» սոուսով և ծածկված է պղպեղների սուրբ երրորդությամբ՝ քաղցր, կծու կամ դրանց համադրությամբ»,-ասվում է Portillo’s-ի մամուլի հաղորդագրության մեջ։
«Սա մեր օրիգինալ սրբազան սենդվիչն է՝ համարձակ, անզիջում համեղ և պատրաստված պատմական պահը նշելու համար»։
Հռոմի պապ Լեո VIX-ը ծնվել է Չիկագոյում՝ 1955 թվականի սեպտեմբերի 14-ին։ Նա իր կարիերան նվիրել է Պերուի աղքատներին ծառայելուն։







