Թիֆլիսի Ռուսթավելի պողոտայում քայլելիս այս խոյակերպ տապանաքարը նկատեցի։
Միանգամից խորհրդակցեցի Arsen Harutyunyan -ի հետ ու շատ շնորհակալ եմ վիմագիրը կարդալու և մի քանի հուշումների համար։
16-17-րդ դարի հայկական տապանաքար է, վրան իր ժամանակին ոչ հատուկ, ավելի ուշ ավելացված է Ալեկ կամ Ալեքս (Ալեքսան)
Տապանաքարի վրա գինու սափորը, որսի տեսարանը տարածված են հայկական տապանաքարերի շրջանում, հողի տակ ենթադրվում է կարող է լինել իրական գրառումը համաժամանակյա
Իրականում այս գիրը նման է վրացական асомтаврули հին գրի հետ, ենթադրում եմ, նաև գինու կուժը “նպաստել” է, որ այս գրառումը չջնջվի վրայից։
Թիֆլիսում շատ ու շատ են հայկական հետքերը։
Գրառումս քաղաքական և հակավրացական չէ
Լևոն Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից