Կորոնավիրուսի օմիկրոն շտամը գերիշխող Է դարձել ԱՄՆ-ում՝ կազմելով շաբաթվա ընթացքում գրանցված դեպքերի գրեթե երեք քառորդը: Այդ մասին հաղորդել Է CDC բժշկական կարգավորիչը:
Օմիկրոնը, որի առաջին դեպքն ԱՄՆ-ում գրանցվել Է դեկտեմբերի 1-ին միայն, դեկտեմբերի 18-ին ավարտված շաբաթվա ընթացքում կազմել Է հաստատված բոլոր դեպքերի 73,2 տոկոսն այն դեպքում, երբ մեկ շաբաթ ավելի վաղ այդ շտամն ուներ 12-տոկոսանոց բաժին, իսկ մնացած դեպքերը բաժին են ընկել դելտա շտամին: ԱՄՆ-ում առաջին անգամ գրանցվել Է COVID-19-ի օմիկրոն շտամով վարակված մարդու մահը, հաղորդել Է ABC-ն՝ վկայակոչելով Տեխասի առողջապահական համակարգը:
«Հարիսի օկրուգի ներկայացուցիչները միայն ճշտել են, որ մահացածը «50-ից բարձր տարիքի տղամարդ Է, որը պատվաստված չի եղել եւ ունեցել Է առողջության հետ կապված լուրջ խնդիրներ»,-ասվում Է հրապարակման մեջ:
SARS-CoV-2-ի նոր տարատեսակը՝ B.1.1.529-ը նոյեմբերի կեսերին հայտնաբերվել Է Բոտսվանայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Մասնագետներն այն կարծիքին են, որ դա կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ:
Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: