Ամերիկացի Դեւլին Թոմսոնը 3 տարի 10 ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտվել ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա իրականացված գրոհի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու համար: Այդ մասին ասվում Է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարության մեջ:
«Տղամարդն այսօր 46 ամիս ժամկետով բանտարկության Է դատապարտվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար, որը հունվարի 6-ին տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների ժամանակ»,-հետեւում Է հայտարարությունից:
Քսանութ տարեկան Թոմսոնն անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ոստիկանության հասցեին անպատշաճ խոսքեր Է բացականչել եւ նրանց վրա տարբեր առարկաներ նետել, այդ թվում՝ դրոշաձող, ինչպես նաեւ խլել ոստիկաններից մեկի վահանը:
Հունվարի 6-ին այն ժամանակ գործող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Վաշինգտոնում Կոնգրեսի շենք. անկարգությունների արդյունքում առնվազն հինգ մարդ Է զոհվել: Կապիտոլիումում կոնգրեսականներն այդ պահին զբաղված Էին քվեատուների կոլեգիայի քվեարկության արդյունքների հաստատմամբ, որոնց համաձայն, նախագահական ընտրությունների հաղթող Է դարձել Ջո Բայդենը: Կոնգրեսի նիստը մի քանի ժամով ընդհատվել Է, կոնգրեսականների մի մասը տարհանվել Է: