Հայտնի երգչուհի և պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը, ով հանրության շրջանում հայտնի է Վարդա անունով, ամուսնությունից հետո առաջին անգամ անկեղծ հարցազրույց է տվել ռուսական հաղորդումներից մեկին՝ խոսելով ամուսնու՝ Անատոլիի հետ հանդիպման մասին:
Նա պատմել է, որ ամուսինը նախկին մարզիկ է: Վարդայի խոսքով՝ նա ծրագրել և կազմակերպել է իրենց հանդիպումը Սոչիում։ Անատոլին սոցցանցում տեսել է Վարդայի մասնակցությամբ ֆիթնես-շրջագայության ժամանակացույցը և որոշել գնալ այնտեղ՝ «նրա աչքերին նայելու»։ Երգչուհին խոստովանել է, որ չէր ցանկանում սիրավեպ սկսել արձակուրդի ժամանակ և չի տվել իր հեռախոսահամարը, սակայն Անատոլին համառ է գտնվել: Վարդայի խոսքով՝ իր ամուսինը նախկինում ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, ինչն իր համար շատ կարևոր է:
Պարուհին պատմել է, որ վեց ամսից ավել ինքն ու Անատոլին ինտիմ հարաբերություններ չեն ունեցել։ Վարդային ու Անատոլիին մտերմացրել է պարուհու հիվանդ կատուն։ Երբ Վարդանը մեկնել էր շրջագայության, Անատոլին համաձայնել էր խնամել նրա ծեր կատվին։ Երբ Վարդան վերադարձել էր շրջագայությունից, կատուն սատկած էր, իսկ Անատոլին մնաց աղջկան մխիթարելու։
Վարդան պատմել է, որ երազում է երեխաներ ունենալու մասին, և ինքն ու ամուսինն արդեն որոշել են, որ եթե աղջիկ ծնվի, նրան Աննա կկոչեն՝ ի պատիվ ամուսնու տատիկի։
Սակայն մինչ այժմ զույգը չի կարողանում երեխա ունենալ՝ չնայած առողջական խնդիրներ չունեն։ Ըստ Վարդայի՝ այս փաստը չի խանգարում իրենց հարաբերություններին, քանի որ իրենք վստահում են միմյանց։
«Հիմա մտավախություն ունեմ, որ մայր չեմ դառնա, բայց այս պահը փորձում եմ հաղթահարել հոգեբանի հետ»,- խոստովանել է նա:
Պարուհին չի թաքցրել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում դժվար հարաբերություններ ունի հետ։ Նա խոստովանել է, որ դա, թերևս, պայմանավորված է իրենց անցյալով և նրանով, որ մայրը թույլ է տվել խորթ հորը ծեծել իրեն։
Երբ Վարդան ընդամենը 12-14 տարեկան էր, խորթ հայրը ստիպում էր նրան օրական տասը դաս սովորել, իսկ եթե ինչ-որ տեղ սխալվում էր, ապա դաժան ծեծի էր ենթարկում աղջկան։ Երգչուհու մայրը 2-րդ անգամ ամուսնացավ, իսկ Վարդան ստիպված եղավ մենակ ապրել: Նա մոր մոտ գնում էր միայն այն ժամանկ, երբ հացի գումար չուներ: