Վերջերս Տեխասում արտառոց դեպք է տեղի ունեցել: Չելսի Քեմփիի աչքի առաջ պիտբուլ ցեղատեսակի շունը անսպասելիորեն հարձակվել է դստեր վրա:
2-ամյա Մաքենզիին շունը չի ճանաչել, հավանաբար դա է եղել պատճառը, որ նա հարձակվել է երեխայի վրա: Շանը երեխայից հեռացնելով, մայրը բռունցքը մտցրել է շան երախը և կծել նրա ականջը: Շունը, հավանաբար նման բան չսպասելով, հետ է քաշվել: Մայրը հասցրել է փրկարարներին կանչել:
Օգնության հասած ոստիկանը կրակոցով վնասազերծել է շանը: Ավելի ուշ շանը քնաբեր են տվել:
Տեսահոլովակում անիմացիոն պատկերը վերարտադրում է տեղի ունեցածը:
videoboom.cc
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը