Հայաստանում դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 հազար 997 դեպք, որից 329 հազար 281-ն`առողջացած, 7921-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5301 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Վերջին մեկ օրում կատարվել է 6756 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 152 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 509 հազար 795-ի: