Վրաստանում կորոնավիրուսի օմիկրոն նոր շտամով ախտահարման թվաքանակը հասել Է 24-ի: Այս տվյալները հայտնել Է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ հանդես գալով ճեպազրույցում, որը տեղի Է ունեցել Համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդի նիստից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին երկու դեպքերը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել են երկու օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին: Վարակը բերվել Է ԱՄՆ-ը եւ Դուբայից: «Մենք արդեն ունենք օմիկրոնով վարակման 24 հաստատված դեպք»: Դրանք բոլորն ընթանում են թեթեւ ձեւով: Նրանք ստանում են ամբուլատոր բուժում»,- հայտարարել Է Գաբունիան: Նա հայտնել Է, որ նոր դեպքերի մի մասը հայտնաբերվել Է օմիկրոնով ախտահարված երկու քաղաքացիների շփումներից: Նոր շտամը հաստատվել Է ախտահարվածների հետ շփում ունեցած բոլոր անձանց մոտ:
Ինչպես նշել Է փոխնախարարը, օմիկրոնով բոլոր ախտահարվածները պատվաստված են: Դրա հետ մեկտեղ Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն լրագրողներին հաղորդել Է, որ այժմ հետազոտվում են ախտահարվածների եւս 53 շփումները: Վրաստանում օմիկրոնով ախտահարման առաջին դեպքը լաբորատոր ճանապարհով հայտնաբերվել Է դեկտեմբերի 20-ին: Վարակված անձինք Վրաստանի երկու քաղաքացիներ են, որոնք վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից եւ Դուբայից:
Խոսքը 24-ամյա երիտասարդ կնոջ եւ 26-ամյա տղամարդու մասին Է: Նրանք երկուսն Էլ պատվաստված են: Համաճարակաբանները հետազոտել են ախտահարվածների մի քանի տասնյակ շփումները: Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը հայտնաբերվել Է նոյեմբերի վերջին Աֆրիկայի հարավում: Նրա երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող Է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա:
Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ֆրենք Ուլրիխ Մոնթհոմերին անհանգստություն Է հայտնել, որ օմիկրոնն իր վտանգավորությամբ կարող Է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ ավելի վարակիչ Է, ինչպես դելտա շտամը: