«Մինչև այդ մենք չէինք խոսում ընդհանրապես, բայց երբ որ հաղթեցի, ինքն եկավ ինձ շնորհավորեց, գրկեց:
Ես իրա դեմ ոչ մի թշնամանք չունեմ, որովհետև ինքը իմ պես աղջիկ ա»,- այս մասին աել է «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Մալենեն՝ անդրադառնալով այն փաստին, որ հաղթանակից հետո Ադրբեջանի մասնակիցը ջերմորեն գրկել է իրեն ու շնորհավորել:
Անդրադառնալով տվյալ թեմային՝ Մալենայի մայրը՝ դերասանուհի Աննա Մանուչարյանը, լրագրողների հետ զրույցում նշել է․ «Ինչպե՞ս պետք է վարվեինք, հե՞տ քաշվեինք Ադրբեջանի մասնակցի մոտենալու ժամանակ»:
Հիշեցնենք, որ Աննան դստեր հետ մեկնել էր Ֆրանսիա և ողջ ընթացքում նրա կողքին է եկել:
Հավելենք, որ Ադրբեջանի մասնակցի՝ Մալենային գրկելու թեման բավական բուռն քննարկվեց համացանցում:
Շատերն այս ամենի տակ քաղաքական ենթատեքստ էին տեսնում:
Շատերն անգամ նշում էին, որ պետք է օրինակ վերցնել երչուհի Սիրուշոյից, ով մերժել էր ադրբեջանցի լրագրողին հարցազրույց տալ՝ նշելով, որ պատճառներն իր համար վեր են քաղաքականությունից: