Վերջին տարվա ընթացքում հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ են լքում Հայասատանը՝ բնակություն հաստատելով արտերկրում:
Նրանցից շատերը որոշում են ամեն ինչ զրոյից սկսել ԱՄՆ-ում:
Երգչուհի Լիդուշիկը, կարծես թե, նույնպես որոշել է բռնել արտագաղթի ճանապարհը:
Այս մասին տեղեկանում ենք երգչուհու ինստագրամյան էջից:
Նա սթորի հատվածում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ընկերուհին ճանապարհում:
«Ճանապարհում եմ Ամերիկա: Ինքն էլ գնաց»,- տեսանյութին կից գրել է երգչուհու ընկերուհին: