«Մաշինա վրեմենի» խմբի առաջնորդ Անդրեյ Մակարեւիչն ու լուսանկարիչ Էյնաթ Կլայնը երեխայի են սպասում, հայտնում է Telegram-յան «НеМалахов» ալիքը։
Փոքրիկը կլինի 68-ամյա երաժիշտի չորրորդ երեխան, նրա 37-ամյա կինը մայր կդառնա առաջին անգամ։ Երաժիշտը որդի ունի՝ Իվանը, որը ծնվել է 1987թ․-ին Ալլա Գոլուբկինայի հետ ամուսնության ընթացքում։ Նրա դուստրը՝ Դանան, ծնվել է 1975թ․-ին եւ ապրում է Ֆինլանդիայում։ 2000թ․-ին Աննա Ռոժդեստվենսկայայի հետ հարաբերությունների ընթացքում ծնվել է նրա դուստրը՝ Աննան։
Մակարեւիչն ու Կլայնը ամուսնացել են 2019թ․-ի դեկտեմբերին։