«Սպուտնիկ V»-ով վերապատվաստված բոլոր մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի հակամարմիններ
Advertisement 1000 x 90

«Սպուտնիկ V»-ով վերապատվաստված բոլոր մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի հակամարմիններ

«Սպուտնիկ V»-ով վերապատվաստված բոլոր մարդկանց մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի հակամարմիններ։ Դրանք հայտնաբերել են Ռուսաստանի Գամալեայի անվան կենտրոնի մասնագետները։ Այս մասին տեղեկացվում է ռուսական պատվաստանյութի թվիթերյան աքաունթում՝ հղում կատարելով կենտրոնի հետազոտությանը։

«Ավելին, օմիկրոնը չեզոքացնող հակամարմինների մակարդակը վերապատվաստվածների արյան շիճուկում շատ ավելի բարձր է, քան կորոնավիրուսի ելակետային՝ B.1.1.1.-ի հակամարմինների մակարդակը»,- ասվում է գիտնականների հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ B.1.1.529 կոդով, որն անվանվում է օմիկրոն, հայտնաբերել են Հարավային Աֆրիկայում նոյեմբերի 11-ին։ Վարակման առաջին հաստատված դեպքերը գրանցվել են նոյեմբերի 24-ին։ Հայտնի է, որ նոր շտամն ավելի վարակիչ է, քան նախորդները, բայց առայժմ չկան բավականաչափ տվյալներ այն մասին, թե որքանով է այն վտանգավոր։

med.news.am