Դերասան Սոս Ջանիբեկյանի նախկին կինը՝ ոճաբան Մադոննա Հարությունյանը ինստագրամի իր էջում ընտրյալի հետ նոր լուսանկարներ է հրապարակել:
Հիշեցնենք, որ նրա սիրելին իտալացի է:
Այս մասին տեղեկացրել է Մադոննան ինստագրամի իր էջի հարց ու պատասխանի ժամանակ: Պարզ է դարձել, որ զույգը շփվում է անգլերենով:
Մադոննան պատմել է, որ սիրելիի հետ ծանոթացել են երեւանյան ժամանցի վայրերից մեկում կազմակերպված թեմատիկ երեկույթի ժամանակ եւ արդեն մեկ տարի է՝ միասին են: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Մադոննան նշել է նաև, որ մտածում է դրսում ապրելու մասին:
Հավելենք, որ Մադոննան Սոս Ջանիբեկյանի նախկին կինն է:
Նրանց ամուսնությունը երկար կյանք չի ունեցել, երեխայի ծնունդից հետո Սոսն ու Մադոննան ամուսնալուծվել են:
Զույգի խոսքով՝ իրենց հաջողվել է լավ հարաբերություններ պահպանել: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Մադոննան անկեղծ խոստովանել է, որ սկզբնական շրջանում բավական բարդ էր, չէին կարողանում միմյանց ներել:
Ըստ Մադոննայի՝ իրեն մինչև 6 ամիս էր հարկավոր Սոսի հետ շփման եզրեր գտնելու համար:
«Բնականաբար, ինչ-որ խնդիր է լինում, երբ բաժանվում եք, սակայն պետք է չպահել այդ նեղվածությունը, ընդունել այդ իրավիճակը, կարելի է ասել՝ սիրել այդ մարդուն, ամեն դեպքում՝ մենք հարազատ ենք իրար, մենք ունենք Անաիս, ու երբ մենք երեքով ենք, շատ ջերմ ենք: Մինչև 6 ամիս պահանջվեց, որպեսզի այդ նեղվածությունը անցնի, իր մոտ էլ»,- ասել էր Մադոննան: