Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ակնկալում է, որ գալիք տարի աշխարհում կորոնավիրուսի դեմ բավարար չափով պատվաստանյութ կլինի, որպեսզի արդեն տարվա առաջին քառորդում պատվաստվի մոլորակի թույլատրելի տարիքի ողջ բնակչությունը: Այս մասին Ժնևում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Մենք հույս ունենք, որ 2022 թվականին վիրուսի վերջը կտանք: Իսկ դրա համար անհրաժեշտ է կիրառել ողջ գործիքակազմը, որ ունենք»,- ասել է նա:
Գեբրեյեսուսը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատվաստանյութերի անհամաչափ բաշխում է տեղի ունենում աշխարհում, ինչը մարդկային կյանքեր է արժենում: