Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորների հետ և գրառում արել.
«Հոգիս լիքն է, խոսքերս՝ աղքատ…երբ սիրտդ կոկորդումդ է ոչ գրել կարող ես,ոչ ասել…
Իմ երեխեքն էին, եղբայրներս, ընկերներս,
ՏՂԵՐՔ ջան, իմ սիրտը մտաք ու տաքացրիք, լայնացրիք էնքա՜ն, որ կարելի է աշխարհներ շուռ տալ ու ԿԱՌՈւՑԵԼ՝ ձեզնով ու ՀԱՆՈւ՛Ն ձեզ:
Ամեն մեկդ լույսի կտոր, Աստծո պահած եք՝ ձեր ամուր հավատքով ու աղոթքով պիտի անցնենք, ամրանանք ու ոտքի կանգնենք: Վստահ եմ:
ՍԵՐ ԵՆ ՆՐԱՆՔ. ՃԱՆԱՉԵՔ
Վահագը, Վոլոդյան, Արմանը, Կարենը,Տիգրանը, Դավիթը Լևոնը, Վահանը, Սևակը,Դավիթը Հայկը, Սամոն, Արտակը, Համոն, Հովհաննեսը, Տիգրանը, Սուրոն Արամը, Սեյրանը և ՎԱՉԵՆ, Վաչեն՝ որի շնորհիվ էր շատերիս ժպիտը,
որովհետև իրար էինք գտել. ամեն օր նա՛ է բոլորի հետ հավասար պայքարում, ցավում, տանջվում, լացում, իսկ հետո մի կուշտ ծիծաղում… Վաչեն՝ ՄԱՐԴ: Իր ցավը մի կողմ դրած՝ կողքինով ապրող ու պայքարող Վաչեն:
Մեկի ոտքը չկա, մյուսի ձեռքը, երրորդի տեսողությունն է վատ, բայց չես էլ «նկատում», էնքան պինդ ու ձիգ են իրենց պահում: Էնքան ԻՍԿԱԿԱՆ ԵՆ!
Ու հասկանում ես, որ դու ես անձեռ, անոտ կամ Չտեսնող… Կույր ես, եթե չե՛ս հասկանում, որ Հայաստանը ՄԱՐԴԻԿ ԵՆ, է՛ս մարդիկ, իրարով ապրող ու իրար օգնող, իրար հետ ՇՆՉՈՂ Ու ՀԱՆՈւՆ ԿՅԱՆՔԻ, հանուն Հոգու պայքարող, ոչ թե «քցող, թռնող, ատող ու ստոՂ, ստոր ու բամբասչի, ընկերոջը լքող ու բաժանարար գծերով պառակտող»….
Չէ, իրենք են իմ Հայաստանը, էն Լույս դարձած տղերքը՝ Երկնքում են պաշտպան, Նրանք՝ էստեղ:
Սեր տվեք նրանց, մենակ էդ է պետք:
Գտեք, շփվեք, ընկերություն արեք, սիրահարվեք, տո վիճեք, ԱՊՐԵՔ հետները, բայց ՄԻ ԽՂՃԱՑԵՔ, նրանք ձեր խղճահարության կարիքը չունեն, ոչ էլ պաթոսախառը կենացների…
Նրանք Սեր են տալիս.գոնե մի քիչ վերադարձրեք փոխադարձությամբ…
Հ.Գ.Կարճ չստացվեց:
ՎԱՉԵ ջան, արածդ լուռ գործի ու որակի համար օրհնվես:
Դեռ էնքան անելիք կա, գիտեմ:
Շնորհակալ եմ Վահեին Vahe Step, որ եկավ ու տղերքի ամեն շարժը, շունչը՝ հավերժացրեց:
Իմ Sofi Mkheyan Սոֆիին եմ շնորհակալ, որ եկավ ու ապրեց հետներս իր սիրուն ու նուրբ հոգով՝ հուզմունքը հազիվ պահելով…
Շառլ Կաֆե Charles ին եմ շնորհակալ, ու Վահագնին, որ էդքան տակտով, ԼՈւՌ, համեղ ու սիրուն միջավայր ապահովեց՝ ծառայությունից վերադարձած բոլոր աշխատակիցներով:
ԲՈԼՈՐԻՆ պաչպչել եմ, Հովոյի թուշիկները էնքան պաչեցի ու քաշքշեցի, որ… Սեր են…
Բոլորիդ փոխարեն փաթաթվել եմ, գրկել, սիրտ սրտի եմ տվել, հիացել եմ, լիքը ծիծաղել ենք ու լիքը խոսել… ախր էնքան Սեր եմ ստացել…
հետո եկել եմ տուն ու բոլ լացել… որովհետև ԿԱՐՈՏ ԿԱ… Մարդու կարոտ… ՄԱՐԴ ԵՆ
Ու մի խնդրանք. ՑԱԾՐ արեք երաժշտությունը սրճարաններում, ռեստորաններում կամ մոլերում, ՄԵՔԵՆԱՆԵՐԻ մեջ կամ բակերում,
ախր մեր Տղերքը ԽԱԽՏՎՈւՄ ԵՆ էդ աղմուկից, մի քիչ ծացր արեք…, որ ուղեղներում նորից չպայթեն… ականները….»: