Սահմանվող արգելքը վարորդներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև. ի՞նչ է առաջարկում Քեյանը
Advertisement 1000 x 90

Սահմանվող արգելքը վարորդներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև. ի՞նչ է առաջարկում Քեյանը

«Վարորդի ընկեր» ՀԿի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, որն առնչվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրված մեքենաներին։

Հիմա կատարում են մի փոփոխություն, որը տրամաբանության հետ կապ չունի, այսինքն` էական չէ`մեքենան աղտոտում է օդը, թե ոչ, պարտադիր պայման է դրվել մեքենայի վրա կատալիզատորի առկայությունը։ Օրենսդրական փոփոխության մասին Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։

Օրինագծում կա արտոնյալ անցումային դրույթ, ըստ որի` մինչև 2020 թվականը ներմուծված մեքենաների մասով տվյալ դրույթը չի կիրառվելու։ Քեյանի խոսքով` այն առաջացնելու է որոշակի խնդիրներ։

«Նախ պետք է 2020 թվականից հետո ներկրվող մեքենաների դեպքում գործեր արգելք։ Եթե տրանսպորտային միջոցը ներկրվում էր առանց կատալիզատորի, չէր համապատասխանում չափանիշներին, ապա ինչու էին թույլատրում ներկրումը։ Բայց քանի որ նախագիծն այդ ժամանակ կյանքի չկոչվեց, մեքենաները ներմուծվեցին և հիմա սահմանվող արգելքը վարորդներին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև»,– ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավարը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր