Ի՞նչ մթերքներ գնել, ինչպե՞ս այն պահպանել․ խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս
Advertisement 1000 x 90

Ի՞նչ մթերքներ գնել, ինչպե՞ս այն պահպանել․ խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է․

«Խորհուրդներ` նախատոնական գնումներ կատարելիս Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից: Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ: Անհրաժեշտ է.

  •  գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից, գնել թարմ, չփչացած մթերք,
  •  աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով՝ պահպանելով հիգիենայի կանոնները,
  •  գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
  •  օգտագործել անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներ, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն,
  •  չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
  • պատրաստի կերակրատեսակներ գնելու դեպքում ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին»: