Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ:
Վերջին տվյալների համաձայն, էրեկցիայի խնդիրներով գրեթե վեց միլիոն եվրոպացի չի դիմում մասնագետի օգնությանը: Բրիտանացի գիտնականները հիշեցնում են, որ էրեկցիայի հետ կապված խնդիրներ առաջանում են 40 տարեկանն անց տղամարդկանց ավելի քան կեսի մոտ, սակայն նրանց միայն 30%-ն է դիմում մասնագետի օգնությանը, մինչդեռ մյուսները հարկ չեն համարում բուժվել:
Պրոֆեսոր Մայք Քիրբին (Mike Kirby) և նրա գործընկերներն իրենց նոր հետազոտության մեջ ընդգրկեցին Եվրոպայի տարբեր երկրներից 11 889 տղամարդ՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչպես են նրանք վարվում իրենց սեռական խնդիրների հետ: Արդյունքում պարզվեց, որ իմպոտենցիայի դեմ դեղեր ընդունող տաս հարցվածներից երեքը զբաղվում էր ինքնաբուժմամբ՝ դեղորայքը գնելով առանց մասնագետի հետ խորհրդատվության կամ համացանցի միջոցով: