
Սուրաթում /Հնդկաստան/, գտնվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր՝ թվագրված 1579։
Համայնքում կարևոր տեղ են զբաղեցրել վաճառականները. նրանք ունեցել են սեփական օվկիանոսային նավեր և խոշոր դեր կատարել տարանցիկ առևտրի բնագավառում։
1688-ին անգլիական Արևելահնդկական ընկերությունը առևտրատնտեսական պայմանագիր է կնքել Սուրաթի հայության ներկայացուցիչ Խոջա Փանոս Քալանթարի հետ։
17-րդ դարում Սուրաթի հայ համայնքն ունեցել է երկու եկեղեցի և իհարկե գերեզման։
Հոլանդացիները, վերջերս փնտրելով իրենց գերեզմանաքարերը, գտել են հայկական տապանաքարեր, դրա համար էլ գերեզմանը կոչվում է Հոլանդական-Հայկական։
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի էջից