Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից.
«Իսրայելի վարչապետերից, կարծեմ, Գոլդա Մեիրն էր ասել՝ «Մենք ուզում ենք ապրել, իսկ արաբներն ուզում են, որ մենք մեռնենք… Մոտեցումների այս տարբերությունը փոխզիջման որևէ հնարավորություն չի թողնում…»:
Եթե ասվածը տեղափոխենք հայ-ադրբեջանական (թուրքական) հարաբերությունների տիրույթ և սթափ վերլուծենք մեր շուրջ տեղի ունեցող ոչ հայանպաստ զարգացումների դինամիկան, ապա մտածելու ընդունակ մարդու համար հասկանալի կդառնա, որ հայկական պետականությունն այսօր հայտնված լինելով հենց այդ վիճակում, առանց որևէ դիմադրության զիջում է այն ամենը, ինչ պահանջում է թշնամին…
Հ.գ.- Իսրայել պետությունը, որը ստեղծվելով 1948 թվականին ընդամենը 14 հզ. քառ. կմ տարածքի վրա և շրջապատված լինելով արաբական աշխարհի իրեն թշնամի երկրներով, կարողացավ ոչ միայն տասնամյակներ շարունակ պատերազմել վերջիններիս դեմ և, ի հաշիվ նրանց տարածքների, ընդլայնել սեփական կենսատարածքը, այլև դառնալ ու առայսօր մնալ ամենազդեցիկ ռազմաքաղաքական դերակատարներից մեկը ոչ միայն իր տարածաշրջանում…
Դա նրան հաջողվեց և շարունակում է հաջողվել, որովհետև չի հոգնում ցանկացած գնով ( առաջին հերթին՝ ուժի և խելքի համադրմամբ) իր հետաքրքրությունները պաշտպանելուց…»»։