Ճապոնիայում ստեղծել են սննդի համը փոխանցող հեռուստացույց
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում ստեղծել են սննդի համը փոխանցող հեռուստացույց

Պրոֆեսոր Խոմեյ Միյաշիտան Մեյջի համալսարանից (Ճապոնիա) հեռուստացույցի նախատիպ է ստեղծել, որի էկրանը կարող է փոխանցել սննդի համը։ Դրանք զգալու համար պետք է լիզել էկրանը։

Մշակումը կոչվում է Taste the TV: Այն պարունակում է 10 տարա՝ համային հավելումներով։ Դրանք խառնվում են միմյանց հետ՝ ստեղծելու ցուցադրվող ուտեստի համը։ Դրանից հետո այն փոխանցվում է հեռուստադիտողին՝ էկրանին փակցված հիգիենիկ թաղանթի միջոցով։

Պրոֆեսոր Խոմեյ Միյաշիտան կարծում է, որ նման գյուտերը կօգնեն բարելավել կապի և հաղորդակցության ուղիները համաճարակի դարաշրջանում, օրինակ՝ մարդիկ կարող են ճաշակել ռեստորանային ուտեստներ՝ առանց տանից դուրս գալու։ Հետագայում մշակումը կարող է օգտագործվել խոհարարների հեռավար ուսուցման, ինչպես նաև շոուների համար:

Երբ սարքը դրվի վաճառքի, կարժենա 875 դոլար։ Միյաշիտան հույս ունի ապագայում ստեղծել հարթակ, որտեղ օգտատերերը կարող են «ներբեռնել» իրենց սիրելի համերը:

shantnews.am



Նման նյութեր