https://www.instagram.com/tv/CX0xQGWlE_c/?utm_source=ig_web_copy_link
Կենդանիների պաշտպաններն ավելի վաղ բողոքել էին, որ եղջերուներին օգտագործում են որպես դեկորացիա, Սուրբ Ծնունդի կենդանի խորհրդանիշ։ Կենդանիները ստիպված են ման տալ հանդիսատեսին կամ տոնավաճառների եւ այլ տոնական միջոցառումների ընթացքում ժամերով զվարճացնել մարդկանց։
Animal Aid կազմակերպությունը պաշտոնական հայտարարության մեջ մտահոգություն է հայտնել եղջերուների շահագործման հարցի վերաբերյալ:
«Մենք տխուր ենք տեսնել եղջերուներին միջոցառման ժամանակ, որին այցելել են Քեմբրիջի դուքսերը»:
Բացի այդ, իրավիճակին արձագանքել են RSPCA-ում:
«Մենք հույս ունենք, որ ապագայում կազմակերպիչներն ավելի բարեհաճ կլինեն ընտրության հարցում, եւ որ Ուիլն ու Քեյթը կկիսեն մեր մտահոգությունը»: