Հայաստանում առաջիկա գիշերը սաստիկ սառնամանիք է սպասվում։
Այս մասին Facebook–ի իր էջում զգուշացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հղում անելով օդերևութաբանական կանխատեսումներին։
«Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և դրան հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։ Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի»,– հայտնում է Սուրենյանը։
Աշոցքում օդի ջերմաստիճանն ամենացածր է լինելու ՀՀ–ում։ Շիրակի մարզի այլ բնակավայրերում ջերմաստիճանն առաջիկա գիշերը կհասնի մինչև -25…-30, Արագածոտնի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Կոտայքի լեռնային շրջաններում նվազագույնը կգրանցվի -22 աստիճան, Սյունիքում` -20, Լոռիում` -19, Կոտայքի նախալեռնային շրջաններում ու Տավուշում` -13, Արարատում, Արմավիրում` -12 աստիճան։
Երևանում այսօր գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -9…-11 աստիճան։
Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի: