Ֆրանսիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 94 հազար նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
Համաճարակի ամբողջ ընթացքում սա ամենաբարձր ցուցանիշն է երկրում։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է նախօրեին, երբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 91 600 նոր դեպք։
Ֆրանսիայի բնակչության մեծամասնությունը կորոնավիրուսի դեմ պատվաստված է։ Ավելի քան 20 մլն մարդ ստացել է նաև երրորդ՝ խթանիչ դեղաչափը։