«Չեմ ընդունում իրեն, որովհետև իր մեջ մարմնավորված է վախկոտ հայը, այն վախկոտ հայը, որ մեզ դարեր շարունակ առանց պետություն է թողել»
Advertisement 1000 x 90

«Չեմ ընդունում իրեն, որովհետև իր մեջ մարմնավորված է վախկոտ հայը, այն վախկոտ հայը, որ մեզ դարեր շարունակ առանց պետություն է թողել»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է.

«Կարդում եմ ֆեյսբուքյան ընկերների տարբեր գրառումներ նրա ինչ-որ ելույթ լսելու մասին ու զարմանում եմ:

Ես դադարել եմ նրան լսել նախորդ տարվա նոյեմբերից:

Դադարել եմ, որովհետև չեմ ընդունում իրեն որպես իմ տեսակի՝ հայի, առաջնորդ: Դադարել եմ լսել, այնպես, ինչպես ինչ-որ պահի՝ երկրի բոլոր նախորդ դե-յուրե ղեկավարներին:

Չեմ ընդունում իրեն, որովհետև 2-3 տարվա կառավարման ընթացքում չեմ տեսել սրտացավություն և հարգանք մեր նախնիների զրկանքների, դարեր շարունակ մեր անհայրենիք ու ղարիբ մնալու, մեր տեսակի տանջանքների ու մեր երազած երկիր ունենալու հանդեպ: Ինչի վառ դրսևորումը ինձ համար պատերազմի ամբողջ ընթացքն էր ու դրան հաջորդած իր վարքագիծը:

Չեմ ընդունում իրեն, որովհետև իր մեջ տեսել ու լսել եմ ուրացում: Չեմ ընդունում, որովհետև իր մեջ տեսել եմ մտքի, հավատի ու տեսակի դավաճանություն: Չեմ ընդունում, որովհետև իր օրոք քաղաքացին, որը զրկված էր սոցիալական անվտանգային միջավայրից ու իրեն հավատ վստահեց վիճակ շտկելու, զրկվեց նաև ֆիզիկական անվտանգային միջավայրից:

Չեմ ընդունում իրեն, որովհետև իր մեջ մարմնավորված է վախկոտ հայը, այն վախկոտ հայը, որ մեզ դարեր շարունակ առանց պետություն է թողել:

Չեմ ընդունում, որովհետև իր մեջ տեսել եմ որկրամոլությունն ու մերկանտելիզմը: Իր մեջ տեսել եմ ագահն ու գծուծը: Իր մեջ տեսել եմ հայի վատը առաջ մղողն ու լավը մեռցնողը:

Չեմ ընդունելու և չեմ լսելու իրեն, նույնիսկ, եթե ստանա երկրի բնակիչների 90 և ավել տոկոս քվեները: Քվե ստանալը, դեռ չի նշանակում լինել առաջնորդ:

Ես զարմանում եմ բոլոր դժգոհողներիդ վրա, ինչպես կարելի է լսել այս մարդուն»: