Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։
Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից: Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։
Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.
«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»: