Որոշ մթերքներ կարող են ստամոքսում խմորում առաջացնել՝ դրանով իսկ փքվածության պատճառ դառնալով։
Դիետոլոգ Սվետլանա Ֆուսն (Ռուսաստան) ասել է, որ փքվածության պատճառների ցանկում ներառված են կաթնամթերքները (կաթը, կեֆիրը կամ կաթնաշոռը՝ լակտոզան չմարսելու դեպքում), շաքարը (գազավորված ըմպելիքները եւ քաղցրավենիքները), ինչպես նաեւ՝ սնկերը։
Ստամոքսում տհաճ զգացողություններ կարող են առաջացնել նաեւ շատ օսլա պարունակող մթերքները՝ շիլաները հացը, մակարոնեղենը, եգիպտացորենը, բրինձը, ընդեղենը, բջջանյութը, որով հարուստ են հում բանջարեղենը, մրգերը, ընդեղենը եւ ընկուզեղենը:
Սնունդը վատ ծամելը եւ դրա վրայից մեծ քանակությամբ ջուր խմելը նույնպես հանգեցնում է բարձր գազարտադրության: Բացի այդ, ինչպես նշել է մասնագետը, փքվածությունը բնորոշ է ֆիզիկական ցածր ակտիվություն ունեցող մարդկանց, ովքեր անկանոն են սնվում։