Մեծ Բրիտանիայում տղամարդը փորձել է ներխուժել Վինձորի ամրոց
Advertisement 1000 x 90

Մեծ Բրիտանիայում տղամարդը փորձել է ներխուժել Վինձորի ամրոց

«Տղամարդը, ով շաբաթ օրը ձերբակալվել էր Վինձորի ամրոցի տարածք ներխուժելու համար, տեղափոխվել է  հոգեբուժի մոտ»-, ասվում է Լոնդոնի ոստիկանության հայտարարության մեջ։ Շաբաթ օրը ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա զինված տղամարդու, ով մտել է Վինձոր, որտեղ Եղիսաբեթ II թագուհին և նրա ընտանիքը նշում էին Սուրբ Ծնունդը։ Նշվում է, որ տղամարդը մտել է տարածք, սակայն ոչ մի շինություն չի մտել, իսկ խուզարկությունից հետո նրա մոտ հայտնաբերվել է խաչադեղ։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքի բոլոր հանգամանքները։

 



Նման նյութեր