Ինչ խաղալիքներ չի կարելի նվիրել երեխային Ամանորին. մասնագետ
Advertisement 1000 x 90

Ինչ խաղալիքներ չի կարելի նվիրել երեխային Ամանորին. մասնագետ

Նոր տարվա համար ոչ բոլոր խաղալիքները կարելի է տալ երեխային, հիշեցրել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր մասնագետ`Անդրեյ Տյաժելնիկովը։ Հատկապես պետք է զգույշ լինել նորածինների համար նվերներ ընտրելիս:

Բժիշկը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ անորակ խաղալիքները կարելի է ճանաչել սուր քիմիական հոտից, իսկ նորածինների դեպքում չի կարելի մանր մասնիկներով, սուր և հատկապես մագնիսական մասերով կոնստրուկտորներ գնել։

«Մանկական մագնիսական կոնստրուկտորների հետ կապված շատ տհաճ պատմություններ գիտենք, երբ երեխան կուլ է տալիս մասեր, գնդակներ, դրանք միանում են կերակրափողին և մեծ վտանգ են ստեղծում կյանքի համար։ Այս առումով փոքր և սուր մասերով ցանկացած կոնստրուկտոր վտանգավոր է։ Փոքր երեխաները ամեն ինչ քաշում են իրենց բերանները, և դա պետք է հաշվի առնել խաղալիքներ ընտրելիս»,-ասել է Տյաժելնիկովը:

Բժիշկն ընդգծեց, որ նույնիսկ անվնաս ռետինե, պլաստմասե և փափուկ խաղալիքները պետք է զգույշ ընտրել։ Մասնավորապես, շատ ուշադիր ստուգեք դրանց որակը։ Անորակ խաղալիքները կարող են պարունակել մկնդեղի, կապարի և սնդիկի միացություններ: Դուք կարող եք ճանաչել անորակ խաղալիքը իր սուր քիմիական հոտով և վառ թունավոր գույներով: Իսկ անվտանգ ընտրություն երաշխավորելու համար կարող եք վաճառողից պահանջել որակի վկայագիր:

Նա նաև հիշեցրել է, որ սիրված թռչող և կրակող խաղալիքները կարող են տրավմատիկ լինել:

shantnews.am