Իտալացի գիտնականներն առաջարկում են միջերկրածովյան սննդակարգը՝ որպես կորոնավիրուսի դեմ դեղամիջոց
Միջերկրածովյան սննդակարգի սկզբունքների վրա հիմնված առողջ սննդակարգը կարող է նոր ռազմավարություն լինել՝ կանխելու կորոնավիրուսի տարածումը և նվազեցնելու COVID-19-ի ծանր դեպքերի թիվը։ Այս եզրակացությանն են հանգել իտալացի գիտնականները։ Հոդվածը հրապարակվել է Medicina ամսագրում։
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ միջերկրածովյան դիետան իր հակաբորբոքային և իմունոմոդուլացնող հատկությունների շնորհիվ նվազեցնում է բազմաթիվ լուրջ քրոնիկ հիվանդությունների ռիսկը։ Կատանզարոյի Magna Græcia համալսարանի և Միլանի Ուռուցքաբանության եվրոպական ինստիտուտի գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք այն պաշտպանիչ ազդեցություն ունի կորոնավիրուսային վարակի դեմ։
Եվրոպական ուսումնասիրությունների տվյալների մշակումից հետո հեղինակները պարզել են, որ 23 երկրներում COVID-19-ի հետ կապված մահերը և միջերկրածովյան սննդակարգին հետևելը զգալի բացասական հարաբերակցություն ունեն: