Խոստովանենք, որ որքան էլ չհավատանք հորսկոպներին , հետաքրքրված ենք աստղագուշակների ու ոճաբաների խորհուրդներով: Համենայն դեպս՝ գոնե կարդում ենք: Եվ այսպես:Ինչպես «լեզու գտնել» Սև ջրային վագրի հետ Ամանորի գիշերը ու դրանից հետո ողջ տարվա ընթացքում:
Նոր տարվա գիշերը կարևոր է յուրաքանչյուր մանրուք: Ուստի շատ կարեւոր է գալիք տարին դիմավորել ճիշտ հագուստով։
2022 թվականը կանցնիի երկու տարրերի՝ փայտի և ջրի հովանու ներքո։ Առաջինը կայունությունն է և ծրագրերի իրականացումը, իսկ երկրորդը՝ էներգիան ու ուժը, որը հագեցնում է ծառը և ամեն կերպ օգնում նրան։
Վագրը շքեղություն չի սիրում և ամեն ինչում նախընտրում է բնականությունը։ Ուստի չպետք է ինչ-որ արտասովոր բան ընտրել, այլ ավելի լավ է նախապատվությունը տալ բնականությանը: Բայց մի մոռացեք առեղծվածի մասին. Այսպիսով, կարող եք ընտրել ասիմետրիկ զգեստներ կամ շերտավոր կիսաշրջազգեստներ։
Գերազանց տարբերակ կլինեն մետաքսից, ատլասից, թավշից, ժանյակից և կաշմիրից կարված զգեստները։ Բայց մորթին և կաշին, թեկուզ ոչ բնական, վագրին, ընդհակառակը, կզայրացնեն:
Քանի որ 2022-ի Ամանորը ջրային սև վագրի տարին է, լավ է նրան դիմավորել մուգ կապույտ, մուգ կանաչ և մոխրագույն զգեստով։ Այս երանգները կօգնեն նոր տարում գումար վաստակել։
Իսկ ավազագույնը, ոսկեգույնն ու սպիտակը դրական ազդեցություն կունենան կյանքի բոլոր ոլորտների վրա և հաջողություն կբերեն։
Եթե դուք սիրո կարքի ունեք, ապա Ամանորի համար ընտրեք փիրուզագույն և արծաթագույն հագուստ:
Տեղին կլինեն նաև մարգարտե կամ, օրինակ, ծովային թեմաներով զարդերը։
Տարվա գույները
2022 թվականի ամենահաջողակ գույներն են՝ կապույտը, կանաչը, կարմիրը և դեղինը
Կապույտը լավ կլինի բանակցությունների, հարցազրույցների և հաղորդակցության համար:
Կանաչը՝ նոր բնակության վայրին, նոր աշխատանքին կամ նոր ձեռնարկությանը հարմարվելու համար:
Կարմիրը՝ ռոմանտիկ ժամադրության համար կամ երեխայի ծննդյան ակնկալիքով:
Դեղինը՝ անշարժ գույք գնելու կամ ժառանգության հետ կապված բոլոր գործարքների համար:
Սպիտակն ու ոսկեգունը հարմար են 2022 թվականին էներգիայի հոսքերը հավասարակշռելու համար։
Ինչն է արգելված
Ոչ մի դեպքում չպետք է դիմավորեք 2022 թվականը շագանակագույն և մանուշակագույն զգեստներով, ինչպես նաև թթու գույնի հագուստով։
Տաբու են նաև ընձառյուծի և օձի պրինտով հանդերձանքները։
Ինչպես նշել 2022 թվականը կենդանակերպի նշանների համար
Խոյին կհամապատասխանի նարնջագույն կամ կարմիր հանդերձանքը: Այսպիսով, Վագրը կնպաստի նրանց զարգացմանը և կօգնի իրականացնել բոլոր ծրագրերը:
Աստղագուշակները խորհուրդ են տալիս Ցուլին ընտրել կանաչ կամ շագանակագույն իրեր։
Դեղին տարրերը լավ են աշխատում Երկվորյակների համար:
Խեցգետիններին 2022 թվականին կխթանեն բաց երանգները՝ կաթնագույն կամ բեժ:
Առյուծի համար արծաթագույն զգեստը կամ կոստյումը հիանալի միջոց է Վագրի տարվա ընթացքում փայլելու համար:
Կույսերի համար նուրբ երանգները իդեալական կլինեն՝ բաց կապույտ և բաց կանաչ:
Աստղագուշակները խորհուրդ են տալիս Կշեռքներին ընտրել բաց վարդագույն երանգների հագուստներ։
Կարիճների համար բացարձակապես ցանկացած գունային համադրություն հարմար է։
Աղեղնավորները ևս հմայիչ են ցանկացած երանգի զգեստով, սակայն Վագրին դուր գալու համար լավ կլինի ընտրեն վառ կարմիրն ու կապույտը:
Այծեղջյուրները պետք է գտնեն հանդերձանքի իրենց յուրահատուկ վառ երանգը։
Ջրհոսին կսազի ոսկեգույնը, որը հաջողություն կբերի Վագրի տարում։
Ձկները պետք է ընտրեն բաց կապույտ երանգների հագուստներ ու աքսեսուարներ: