
«Չերնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ավագիմյանն ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։