
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։
Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում է championat.com-ը:
Իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար աշխատում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Նոյեմբերի սկզբին Լեմիչն ու Յերեմիչը բանակցությունների համար մեկնել են Մոսկվա։
Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը կազմակերպել 2022 թվականի ամռանը:
Վերջերս Զախարյանը դարձել էր ՌՊԼ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։