Առևտրային ընկերությունները, որոնք արտադրում են քաղցր գազավորված ըմպելիք, այսօր ամենաճանաչված ապրանքային նշաններն են։ Fithcaker.ru Կայքը գրում է, որ Ջոն Սումերլիի կարծիքով՝ ցանկացած գազավորված քաղցր ըմպելիք թույն է մարդու օրգանիզմի համար։ Դրանցում թթվայնության մակարդակը չափազանց բարձր է։
Բացի այդ՝ գազավորված ըմպելիքը կարող է ավելի լավ մաքրել խոհանոցի կեղտոտ հատվածները, քան այդ նպատակով օգտագործվող մաքրող միջոցները։
Շատ երկրներում մաքուր ջուրն ավելի թանկ է, քան գազավորված ըմպելիքը։
Գովազդային արշավները մեծապես նպաստել են նրան, որ մարդիկ կուրորեն շարունակում են օգտագործել այս ըմպելիքները, որոնք շատ վնասակար են օրգանիզմի համար։
Այն մարդկանց դեպքում, ովքեր գազավորված ըմպելիքներ են օգտագործում, սրտի կաթված ստանալու հավանականությունը մեծանում է 48 տոկոսով։
Դրանց օգտագործումը, ըստ որոշ հետազոտությունների, կարող է ազդել նաև թոքերի և շնչառական օրգանների խնդիրների վրա։
Գազավորված ըմպելիքի՝ ածխաթթվով հարստացումը բերում է ոսկորներում կալցիումի պակասի՝ երեք քայլից բաղկացած պրոցեսի արդյունքում.
Կարբոնացումը գրգռում է որովայնը։
Որովայնն այդ գրգռվածությունը «բուժում» է, ինչպես կարողանում է՝ ստանալով անտացիդներ արյան մեջ պարունակվող կալցիումից։
Արյան մեջ, որում կալցիումի պարունակությունը նվազում է, դրա «ֆոնդը» լրացվում է ոսկորների կալցիումի հաշվին։ Եթե դա տեղի չունենա, մկանային ու ուղեղի ֆունկցիան լրջորեն կխանգարվեն։
Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։ Գազավորված ըմպելիքի մյուս խնդիրն այն է, որ այն ֆոսֆորի թթու է պարունակում։ Այն ևս արյան մեջ կալցիումի քանակի նվազեցման պատճառ է դառնում։ Գազավորված ըմպելիքի օգտագործման արդյունքում կարող են խնդիրներ առաջանալ նաև կերակրափողի հետ։
Գազավորված ըմպելիքի օգտագործման 19 եղանակ
Հագուստից հեռացնում է ճարպային հետքերը։
Հեռացնում է ժանգը։
Հագուստից և կտորից հեռացնում է արյան հետքերը։
Ավտոտնակի հատակից հեռացնում է ճարպային հետքերը. հետքի վրա գազավորված ըմպելիք լցրեք, թող այն ներծծի յուղը, ապա շփեք ջրով։
Սպանում է խխունջներին։
Մաքրում է այրված տարաները։
Մաքրում է թեյամանը։
Մաքրում է ավտոմեքենայի մարտկոցի պտուտակավոր սեղմակները։
Մաքրում է ավտոմեքենայի շարժիչը։
Մաքրում է հին մանրադրամները։
Մաքրում է սալիկները։
Մաստակը հեռացնում է մազերից։
Մաքրում է ճենապակու հետքերը։
Լողազավանի կեղտոտվելու դեպքում ձեզ անհրաժեշտ է 4 լիտր Կոկա-կոլա։
Դիետիկ կոլայի օգնությամբ կարելի է բացացնել մազի ներկը։
Մաքրում է մազերը գորգից։
Մաքրում է զուգարանակոնքը։
Քրոմապատ դետալները կարելի է փայլեցնել կոլայի և ալյումինի ցանցաթաղանթի միոջոցով։
Մետաղական կահույքից մաքրում է ներկը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը